Tert.am-ը գրում է.

Արդեն երկրորդ օրը «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրաված ՊՊԾ գնդի տարածքում գտնվող 3 բուժաշխատողների հետ շտապօգնության ծառայությունն այսօր կապ է հաստատել, նրանց ուտելիք ու դեղորայք է ուղարկվել: Այս մասին Tert.am-ի հետ  զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:  

Tert.am-ի հարցին, թե բժիշկների համար այնտեղ կա՞ սնունդ կա, մնալու պայմաններ, Ստեփանյանը պատասխանեց. «Դե, մենք հիմա նոր սնունդ ենք ուղարկել մեր բժիշկներին: Իսկ խումբը չի ուզում մեզանից սնունդ, մենք կոնկրետ մեր բժիշկներին ենք ուղարկում: Ուղարկել ենք ուտելիք, որովհետև սոված էին, դեղորայքի արկղ ենք ուղարկել, որ իրենց մոտ դեղորայք լինի»:

Հարցին, թե ի՞նչ վիճակում են այնտեղ գտնվող աշխատակիցները, «Շտապօգնության» տնօրենը պատասխանեց. «Նույն վիճակում են: Ամեն դեպքում էնպես չի, որ հաճելի է,  որ չեն կարողանում դուրս գալ: Էնտեղից ոչինչ չեն ասում»։

Tert.am-ը հետաքրքրվեց նաև, թե չե՞ն պատրաստվում հերթափոխ ուղարկել, քանի որ ապստամբները պատրաստ են նոր հերթափոխի դիմաց բաց թողնել բժիշկներին։

Թագուհի Ստեփանյանն ասաց. «Հարցը ուզելու խնդիրը չի, էս պահին մենք չունենք էլ, պետք է տեսնենք՝ ով կհամաձայնվի, որ գնա: Էնպես չի, որ շատ հեշտ է մարդկանց համոզել, ասել՝ գնացեք և դուք էնտեղ պետք է հերթապահեք: Դա շատ լուրջ խնդիր է, որ բժիշկը վեր կենա, գնա ու չիմանա՝ ինչքան ժամանակ կմնա էնտեղ: Մենք նորմալ առաջարկ ենք արել, որ այսուհետ չեզոք գոտում ենք օգնություն տրամադրելու: Էսօրվա դրությամբ էնտեղ մեր աշխատողների մեջ կա կին, ինչքանո՞վ է նորմալ, որ էդ կինը էնտեղ այդքան երկար մնա այդ տղամարդկանց մեջ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել