Tert.am-ը գրում է.

Հուլիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Արևելյան Հայոց թեմի ուխտավորների` ուղեկցությամբ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Կոմիտաս քահանա Զոհրաբյանի:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ ասվում է. «Ուխտավորներին ներկայացնելով Ամենայն Հայոց Հայրապետին` Տ. Կոմիտասը խոսեց Հայրենիքից ստացած նրանց տպավորությունների մասին և հայցեց Նորին Սրբության օրհնությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով ուխտավորների այցը Հայրենիք և համայն հայության հոգևոր կենտրոն, իր մասնավոր գնահատանքը փոխանցեց Տ. Կոմիտասին, ում նախաձեռնությամբ հայորդիներն ուխտավորաբար ժամանել էին Մայր Աթոռ Ս. Էջմիածին:

Անդրադառնալով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հոգեփրկչական առաքելությանը` Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը հավելեց, որ  Հայ Եկեղեցին դարեր  շարունակ թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում ստանձնել է նաև հայապահպանության պատասխանատու գործը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել