Panorama.am-ը գրում է.

Այսօր գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արտագնա նիստում, որը տեղի ունեցավ ՌԴ 102-րդ ռազմաբազայում, Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները միջնորդություն ներկայացրեցին, որ  դատավոր Հարություն Մովսեսյանը ինքնաբացարկ  հայտնի:

Գիտեք՝ գործով մեղադրյալը ՌԴ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է:

Հիշեցնենք՝ դատարանի նախորդ նիստում դատավորը որոշել էր մերժել իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբանների՝ Ռուսաստանի Դաշնության դեմ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով ներկայացրած քաղաքացիական հայցը, թեպետ դրանից առաջ այն վարույթ էր ընդունել, որոշվել էր թարգմանել:

«Aravot.am»-ի փոխանցմամբ, փաստաբան Լուսինե Սահակյանն այսօր դատարանում ասել է, որ «դատավորը կաշառված է, սպասարկում է ՌԴ-ի շահերը և ինքնուրույն որոշումներ չի կայացնում»:

Ըստ փաստաբանի, յուրաքանչուր իրավաբան ցանկացած որոշում ընթերցելիս հասկանում է, թե այդ տեքստը որտեղից է թելադրված ու հրահանգված. «Ես որպես այս համակարգում 20 տարի աշխատած մարդ՝ գիտեմ այդ տեքստը որտեղ կարող էր գրված լինել ու ով կարող էր գրած լինել: Ձեր որոշման մեջ դուք տարօրինակ հղումներ էիք կատարել, ինչից երևում էր, որ դուք քաղաքացիական հայցին ընդհանրապես չեք ծանոթացել, որովհետև քաղաքացիական հայցում բացահայտված են, թե ինչո՞ւ այս նիստի շրջանակներում տուժողներն իրավունք ունեն քաղաքացիական հայց ներկայացնեն, հղումները կատարված են Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել