Tert.am-ը գրում է.
Կիրանցի ամեն բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է․ ամեն ինչ անելու ենք՝ նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք։
Այս մասին Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ասում ենք մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, այլ հարց, մենք ասում ենք, որ պետք է վերարտադրել սահմանը, վերարտադրել։ Վերարտադրել նշանակում է գնալ և գետնի վրա տեղորոշել այդ սահմանը արդեն ձևավորված սկզբունքների հիման վրա։
Մեր երկրի անվտանգության ապահովման և մեր երկրի շահերից է բխում, որ մենք ի վերջո որդեգրենք մեր տարածաշրջանում առանց արտաքին օգնության և առանց արտաքին հովանավորության ապրելու բանաձև, գտնենք այդ բանաձևը։
Կիրանցի ամեն բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք»,-ասել է նա։