168.am-ը գրում է.

Ժողովրդական բժշկությունն ունի բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք հրաշալի կերպով օգնում են սաստիկ ատամնացավի դեպքում: takprosto կայքն առաջարկում է մի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել այդ տհաճ ցավից:

Բաղադրություն

  • 5 թ/գ աղացած մեխակ
  • 5 թ/գ կոկոսի յուղ

Բաղադրիչները խառնեք, որ համասեռ զանգված ստանաք: Խառնուրդը լցրեք ապակե տարայի մեջ և դրեք սառնարանը:

Բամբակե փայտիկի միջոցով փոքր-ինչ վերցրեք այս խյուսից և տեղադրեք ցավող ատամին կամ բորբոքված լնդին:

Մի քանի րոպե անց անմիջապես կզգաք տարբերությունը:

Մեխակը պարունակում է հզոր ցավազրկող տարր՝ էվգենոլ, իսկ կոկոսի յուղն ունի հակաբորբոքային հատկություն:

Առողջություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել