Asekose.am-ը գրում է.

Այսօր` հունիսի 27-ին, Վարդուհի Վարդանյանը կդառնար 40 տարեկան: Այս առիթով երգչուհու քույրը՝ Քրիստինա Վարդանյանը, ինչպես նաև ընկերները, գրառումներ են կատարել իրենց միկրոբլոգներում՝ շնորհավորելով Վարդուհուն ծննդյան տոնի կապակցությամբ:

Քրիստինա Վարդանյան

40 տարեկան...1976թ հունիսի 27-ին իմ ընտանիքում տոն էր, որը տևեց 30 տարի և 4 ամիս... Հավանաբար, կարող եմ ինձ համարել ամենաերջանիկ մարդը, որովհետև Դու եղել ես իմ կողքին, Դու հավատ ես ինձ ներշնչել, տվել ես ինձ սեր, հոգատարություն և ժպիտ... Ժամանակը չի բուժում և ցավը չի մեղմանում: Ասում են՝ անփոխարինելի մարդիկ չկան: Պարզվում է, որ կան: Ծնունդ շնորհավոր, իմ քույրիկ...

Քրիստինե Պեպելյան

Ուզում եմ քո երգով քեզ շնորհավորել... Ասել, որ Դու միշտ մեզ հետ ես պահապան հրեշտակի պես...
Մենք երբեք չենք բաժանվել...Պարզապես չենք հանդիպել արդեն 10 տարի...
Ծնունդդ շնորհավոր Թութ ջան...

Ամբողջական գրառումը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել