uorlikAraratnews.am-ը գրում է.

Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները պետք է գաղտնի լինեն, «Ամերիկայի ձայնին» հարցազրույցում հայտնել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Նախագահների միջեւ բանավեճերը չպետք է հանրային լինեն: Նրանք զրուցում են իրար հետ` ինչ-որ բանի վերաբերյալ համաձայնելով, իսկ ինչ-որ բանի վերաբերյալ` ոչ: Այն ոլորտները, որոնց վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել, ավելի շատ են, քան այն ոլորտները, որոնց վերաբերյալ պահպանվում են տարաձայնությունները, սակայն, անկասկած, ամեն ինչ պետք է համաձայնեցվի: Սա այն դեպքը չէ, երբ կարելի է մեկ հարց առանձնացնել եւ հայտարարել, թե այդ հարցի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել եւ մենք կարող ենք առաջ շարժվել: Մենք խոսում ենք համապարփակ կարգավորման մասին, այնպես որ մեզ անհրաժեշտ է համաձայնության հասնել բոլոր հարցերի վերաբերյալ:  Իսկ առայմ համաձայնություն է ձեռք բերվել որոշալի ոլորտներում, մինչդեռ այլ ոլորտներում նման բան չկա», – նշել է Ուորլիքը:

Անդրադառնալով կարգավորման հիմնական սկզբունքներին, ամերիկացի դիվանագետը հիշեցրել է, որ դրանք անփոփոխ են արդեն ավելի քան  20 տարի:

«Բանակցային սեղանին գտնվող առաջարկները չեն մշակվել երեկ կամ մեկ տարի առաջ: Դրանք հիմնված են այնպիսի սկզբունքների եւ տարրերի վրա, որոնք քննարկվել են տարիներ շարունակ եւ նախագահները սկզբունքնորեն համաձայն են այդ սկզբունքներին եւ տարրերին: Սակայն անկասկած մեզ անհրաժեշտ է դա փորձել, ճշտել, թե դա  ինչ է նշանակում գործնականում, «հողի վրա», հիմա մենք հենց դրա վրա ենք աշխատում», – հավելել է Ջեյմս Ուորլիքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել