Ես պայքարեցի իմ համոզմունքների համար ինձ հայտնի միակ տարբերակով. վարչապետ Քեմերոնը լքում է պաշտոնըNewmag.am-ը գրում է.

«Բարի երեկո: Հենց նոր մեր երկիրը դարձավ ժողովրդավարական կարևոր իրադարձության մասնակից: Ավելի քան 33 մլն մարդ Անգլիայից, Շոտլանդիայից, Ուելսից, Հյուսիսային Իռլանդիայից և Ջիբրալթարից արտահայտեցին իրենց կարծիքը:

Մենք պետք է հպարտանանք նրանով, որ այդ կղզիներում մենք մարդկանց վստահում ենք  կարևոր  որոշումներ կայացնել: Մեր երկրում ժողովրդավարությունը միայն պառլամենտական չէ: Լինում են դեպքեր, երբ անհրաժեշտ է դիմել հենց մարդկանց, այն որոշումների վերաբերյալ, որոնց սատարում է կառավարությունը: Եվ մենք դա արեցինք:

Բրիտանացիները քվեարկել են Եվրոմիությունից դուրս գալու օգտին և նրանց ցանկությունը պետք է հարգել:

Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել արշավին և պաշտպանել են իմ տեսակետը, ներառյալ նրանց, ովքեր թողեցին միջկուսակցական տարաձայնությունները հանուն այն աջակցության, որն ըստ իրենց, ներկայացնում է պետության շահը: Բրիտանացիների կամքն այն սահմանաչափն է, որին մենք պետք է հենվենք: Այս որոշումը հեշտ չտրվեց, որովհեև տարբեր կազմակերպությունների կողմից այդքան կարծիքներ արտահայտվեցին, թե որքան կարևոր է այս որոշումը:

Ամբողջ աշխարհում մարդիկ հետևում էին, թե ինչ որոշում կկայացնի Բրիտանիան: Ես ցանկանում եմ վստահեցնել ներդրողներին, որ բրիտանական շուկան ուժեղ է, ինչպես նաև բրիտանացիներին, որոնք ապրում են Եվրոպական միությունում և եվրոպացիներին, որոնք ապրում են այստեղ, որ ձեր կյանքում անսպասելի փոփոխություններ տեղի չեն ունենա: Սկզբնական շրջանում ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա, թե ինչպես են մարդիկ ճանապարհորդում, բեռներ տեղափոխում, ծառայություններ մատուցում:

Հիմա մեզ անհրաժեշտ է բանակցել Եվրոմիության հետ:

Դրա համար անհրաժեշտ է Շոտլանդիայի, Ուելսի, Հյուսիսային Իռլանդիայի կառավարությունների ամբողջական և լիիրավ մասնակցությունը, որպեսզի Միացյալ Թագավորության բոլոր մասերի շահերը պաշտպանված լինեն: Բայց առաջին հերթին այս գործընթացի համար անհրաժեշտ է ուժեղ, վստահ և նվիված կառավարություն:

Ես շատ հպարտ եմ, որ 6 տարի եղել եմ այս երկրի վարչապետը, դա ինձ համար մեծ պատիվ է: Ես վստահ եմ, որ մենք շատ բանի ենք հասել, մեզ մոտ գործազրկության ռեկորդային ցածր ցուցանիշ է, սոցիալական ապահովության և կրթության բնագավառներում իրականացվել են բարեփոխումներ, մարդիկ ավելի մեծ հնարավորություններ ունեն, մենք ձևավորում ենք հզոր և բարգավաճող հասարակություն, մենք կատարել ենք մեր խոստումներն այն խեղճ մարդկանց նկատմամբ ամբողջ աշխարհում և իրավունք ենք տվել ամուսնանալու անկախ սեռական կողմնորոշումից: Բայց առաջին հերթին մենք վերականգնել ենք Մեծ Բրիտանիայի տնտեսական ուժը: Ես շնորհակալ եմ, նրանց ովքեր օգնեցին այդ հարցում:

Ես միշտ վստահ եմ եղել, որ մենք պետք է ազատ քննարկենք կարևոր որոշումները, այլ ոչ թե թաքնվենք նրանցից: Դրա համար 70 տարիների ընթացքում մենք ստեղծեցինք առաջին կոալիցիոն կառավարությունը, որպեսզի փրկենք մեր երկիրը և այն  չհայտնվի անդունդում:Դրա համար մենք անցկացրինք արդար, օրինական և վստահելի հանրաքվե Շոտլանդիայում (Մեծ Բրիտանիայից անկախանալու հանրաքվեն իրականացվեց 2014թ. սեպտեմբերի 17-ին, 55,3 %-ը քվեարկեց հանուն նրա, որ Շոտլանդիան մնա Միացյալ Թագավորության կազմում): Դրա համար ես խոստացել էի, որ Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու հարցը հանրաքվեի կդրվի և ես դա արեցի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել