Լիբիայի նախկին վարչապետ Մահմուդ Ջիբրիլը CNN հեռուստաալիքի եթերում մտավախություն է հայտնել, որ ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ պայքարը կարող է տեղի ունենալ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում, հայտնում է RIA Novosti-ն:

«Իմ անձնական գիշերային մղձավանջը կայանում է նրանում, որ ԴԱԻՇ-ի դեմ իսկական պայքարը տեղի կունենա հենց Տրիպոլիում: Եվ դա Տրիպոլիում ապրող բոլոր մարդկանց համար կլինի մղձավանջ»,- հայտարարել է Ջիբրիլը: Նա նշել է, որ ԴԱԻՇ-ի մեծ թվով զինյալներ գտնվում են Լիբիայում և սպառնալիք են ներկայացնում երկրի համար:

Ջիբրիլի խոսքերով` ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարելու համար Լիբիային անհրաժեշտ է ազգային բանակ: Նա նաև նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարի համար անհրաժեշտ է միավորել երկրի բոլոր զինված ուժերը, որը հանդիսանում է միջազգային հանրության պարտականությունը:

Նախկին վարչապետի խոսքերով` երկրի նոր կառավարությունը ստեղծվել է առանց Լիբիայի ռազմական միավորումների և քաղաքական գործիչների մասնակցության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել