Tert.am-ը գրում է.

Թուրքիայի խորհրդարանը վստահության քվե է հայտնել վարչապետ Բինալի Յըլդըրըմի գլխավորած կառավարությանը, գրում է РИА Новости-ն:
 

Վստահության քվեի օգտին 550 պատգամավորից քվեարկել է 315-ը: Քվեարկությունը բաց է եղել:
 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է անցած կիրակի օրը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նոր առաջնորդ ընտրված Յըլդըրըմին նոր կառավարության ձևավորումը: Էրդողանը հաստատել է Թուրքիայի կառավարության նոր կազմը երեքշաբթի օրը, ինչից հետո Յըլդըրըմը ներկայացրել է կառավարության ծրագիրը խորհրդարանի նիստին:
 

Կառավարության առաջնահերթություններից մեկը նա նշել է նախագահական կառավարման ձևի անցումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել