Թուրքիայի խորհրդարանը վստահության քվե է հայտնել վարչապետ Բինալի Յըլդըրըմի գլխավորած կառավարությանը, գրում է РИА Новости-ն:
Վստահության քվեի օգտին 550 պատգամավորից քվեարկել է 315-ը: Քվեարկությունը բաց է եղել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է անցած կիրակի օրը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նոր առաջնորդ ընտրված Յըլդըրըմին նոր կառավարության ձևավորումը: Էրդողանը հաստատել է Թուրքիայի կառավարության նոր կազմը երեքշաբթի օրը, ինչից հետո Յըլդըրըմը ներկայացրել է կառավարության ծրագիրը խորհրդարանի նիստին:
Կառավարության առաջնահերթություններից մեկը նա նշել է նախագահական կառավարման ձևի անցումը: