«Լիվերպուլ»-ի պաշտպան Մարտին Շկրտելի գործակալ Կարել Կսոնտոն խոսել է ֆուտբոլիստի ծրագրերի մասին:

«90 տոկոսով վստահ եմ, որ Շկրտելը կհեռանա «Լիվերպուլ»-ից, սակայն այս հարցի շուրջ քննարկումներ դեռևս չկան:

«Բեշիքթաշ»-ն այն ակումբներից է, որ հետաքրքրված է Շկրտելի ծառայություններով: Մենք, սակայն, չենք հասել բանակցությունների այն փուլին, որ ես ասեմ՝ այո՛, գործարքը կայացած է»,- ասել է Կսոնտոն:

Հիշեցնենք, որ ամռանը «Բեշիքթաշ» է վերադառնալու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով ավարտված մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրեց «Ռայո Վալեկանո»-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել