Մհերը՝ հունիսի 16-ին սպասվող մենահամերգի մանրամասների եւ ՀՀ նախագահին ու առաջին տիկնոջն ուղարկված հրավերի մասինLife.panorama.am-ը գրում է.

Հունիսի 16-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում կկայանա Մհերի մենահամերգը, որին երգիչը պատրաստվում է մեծ պատասխանատվությամբ:

Նախապատրաստական աշխատանքներով խիստ զբաղված երգիչը Life.panorama.am-ի համար փոքրիկ ժամանակ հատկացրեց եւ պատմեց սպասվող մենահամերգի մանրամասների մասին.

«Սա շատ սպասված ու յուրահատուկ մենահամերգ է ինձ համար: Այդ օրը կլինեն նոր երգերի պերմիերաներ, անակնկալ դուետներ, ինչպես նաեւ կհնչեն իմ հանդիսատեսի կողմից արդեն իսկ սիրված կատարումներ, որոնք կուղեկցվեն շատ հետաքրքիր շոու ծրագրով: Շատ եմ ուզում, որ այդ օրը իմ երկրպագուները հեռանան բարձր տրամադրությամբ ու բավարարված»,- նշեց երգիչը:

Մհերի մենահամերգը կկրի իր երգերից մեկի եւ ձայներիզի՝ «Ты моя невеста» խորագիրը: Հետաքրքրվելով, թե ինչո՞ւ է երգիչն ընտրել հենց այդ խորագիրը եւ արդյոք դա որեւէ կապ ունի ապագայում իր կարգավիճակի փոփոխության հետ, Մհերը պատասխանեց.

«Ոչ, դա որեւէ կապ չունի կարգավիճակային փոփոխության հետ, դա պարզապես իմ սիրված երգերից մեկի եւ ձայներիզի անվանումն է: Համերգի գաղափարի հիմքում ընկած է ընտանիքի իմաստը, այդպիսով հետաքրքիր հաղորդագրություն եմ ուղղելու ներկաներին»:

Համերգսրահի ընտրությունը Մհերը կապում է միայն իր նախընտրությունների, այլ ոչ թե տոմսերի վաճառքի հետ.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել