karkutAraratnews.am-ը գրում է.

Վերջին մի քանի օրերին տեղացած կարկուտը վնասներ է  հասցրել Արմավիրի մարզի 12 համայնքների: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

«Վնասներն այդ համայնքներում ընդհանուր առմամբ կազմում են 30-80 տոկոս: Հիմա մենք աշխատում ենք և առաջիկայում կներկայացնենք ամփոփ տեղեկատվություն վ նասների վերաբերյալ»,- նշեց նախարարը:

Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ հակակարտային կայանները սկսել են աշխատել միայն կարկուտից հետո, նախարարը պատասխանեց. «Այո, ասում են, որ հակակարկտային կայանների մի մասը չի աշխատել կապ չլինելու պատճառով: Հիմա այդ հարցն էլ է քննարկման փուլում և մենք դրա վերաբերյալ էլ վերջնական տեղեկատվություն կներկայացնենք: Հիմա արտակարգ իրավիճակների նախարարության հետ այդ հարցը քննարկում ենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել