Panorama.am-ը գրում է.

Գյուղնախարարությունը և´ սերմացուների, և´ պարարտանյութերի, և´ դիզելային վառելիքի պահանջարկի վերաբերյալ տեղեկատվություն ստանում է մարզերից: Այս մասին Panorama.am-ին ասաց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը՝ արձագանքելով Վերահսկիչ պալատի  ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի ծրագրերի իրականացման վերաբերյալ հայտանբերած խախտումներին:

Հիշեցնենք,  ՎՊ-ն ուսումնասիրությունների արդյունքում եկել էր եզրակացության, որ  մարզպետարանների կողմից անհրաժեշտ քանակի ոչ ճիշտ պլանավորման հետևանքով ծրագրի գրեթե ամբողջ բեռը` շուրջ 80.9%-ն ընկել է պետության վրա:

«Գյուղատնտեսության նախարարությունը հաշվարկներ չի անում կամ  պահանջներ չի ձևավորում: Ամբողջ պահանջարկը ներկայացվում է մարզերից, նախարարութունում թվերը ընդհանրացվում են և ներկայացվում կառավարությանը որոշման տեսքով»,-ասաց փոխնախարարը:

Պետրոսյանի խոսքով, հաճախ են լինում դեպքեր, երբ սերմացուի անհրաժեշտ քանակի վերաբերյալ հայտ ներկայացնելուց հետո մարզպետարանները կրճատում կամ ավելացնում են թվերը:

«Արդեն կան հաշվարկներ, պայմանգրեր, կառավարության որոշում, մրցույթն անցկացվել է, մատակարարումը սկսել է, մեկ էլ հանկարծ թիվ են փոխում: Ստացվում է, որ հավաքագրվում է ավելի քիչ գումար, քան ներկայացված էր հայտի մեջ»,-բացատրեց նա:

Վերահսկիչ պալատի կողմից կատարվել են ուսումնասիրություններ Շիրակում և Արագածոտնում: Արդյունքում եզրակացրել են, որ համայնքների որոշ ղեկավարների կողմից սերմացուն հատկացվել է կամայականորեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել