168.am-ը գրում է.

Նարնջի թարմ քամած հյութ բոլորն են սիրում: Իր մեջ առկա մի շարք վիտամինների շնորհիվ՝ նարինջն օգնում է զերծ մնալ վիրուսային ինֆեկցիաներից: Քչերը, սակայն, գիտեն, որ նարնջի կեղևը նույնպես մի շարք օգտակար հատկանիշներ ունի:

Fhfn կայքը ներկայացնում է նարնջի կեղևի օգտակար հատկանիշներից մի քանիսը:

Նարնջի կեղևն օգտակար է մազաթափությունը դադարեցնելու հարցում. այն հարուստ է հակաօքսիդանտներով և վիտամին C-ով, որն օգնում է մազերի աճին: Ձեզ ենք ներկայացնում մի քանի բաղադրատոմսեր, որոնք ադյունավետ են մազերի և գլխամաշկի համար:

Նարնջի կեղևը՝ գլխամաշկի խնդիրների դեմ

Չափազանց կարևոր է գլխամաշկն առողջ ու ինֆեկցիաներից հեռու պահելը, քանի որ դա կարող է հանգեցնել մի շարք խնդիրների, ինչպիսիք են՝ թեփն ու մազաթափությունը:

Բաղադրություն

  • Կես ճ/գ ձիթապտղի յուղ
  • 1 ճ/գ նարնջի կեղևի փոշի

Խառնեք նարնջի կեղևի փոշին և ձիթապտղի յուղը: Ստացված զանգվածը քսեք գլխամաշկին և թողեք մնա 30 րոպե, ապա լվացեք գլխամաշկը գոլ ջրով և շամպունով:   Շաբաթը 3 անգամ կրկնեք այս գործողությունը:

Նարնջի կեղևը՝ թեփի դեմ

Բաղադրությունը

  • 1 բաժակ յոգուրտ
  • Կես բաժակ նարնջի կեղև

Բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք այնքան, մինչև խյուսանման զանգված ստանաք: Մատների միջոցով քսեք խյուսը գլխամաշկին, թողեք մնա 2 ժամ: Ապա լվացեք մազերը ջրով և կոնդիցիոներով:

Եթե ցանկանում եք 2 շաբաթում ազատվել թեփից, ապա ամեն անգամ մազերը լվանալուց օգտագործեք այս խառնուրդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել