942781586Դանիայում ուժի մեջ է մտել օրենքը, համաձայն որի` երկրի ոստիկանությունն իրավունք ունի ներգաղթյալներից առգրավել փողերն ու արժեքավոր իրերը: Այս մասին ասվում է երկրի իմիգրացիայի, ինտեգրման և կացարանային տնտեսության նախարարության կայքում:

Համապատասխան օրենքի` ոստիկանները կխուզարկեն ժամանող փախստականներին և կառգրավեն 10 հազար կրոնից ավելի (մոտ 1.5 հազար դոլար) ունեցվածքը:

Խուզարկությունից առաջ ոստիկանությունը փախստականներին պետք է խնդրի հանձնել արժեքավոր իրերը: Նշվում է, որ ներգաղթյալներից արգելվում է առգրավել իրերը, որոնք նրանց համար հուզական արժեք կարող են ունենալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել