Tert.am–ը գրում է.

Շվեդիայում փախստականներին կարող են բնակեցնել զբոսաշրջային նավերում, որը կդառնա կառավարության լուծումներից մեկը` կապված բնակելի շենքերի պակասի  հետ:

The Local-ը տեղեկացնում է, որ նման հայտարարությամբ հանդես է եկել շվեդական միգրացիոն ծառայության` կացարանի հարցերով պատասխանատուն:

Նրա խոսքով` մի շարք կազմակերպություններ արդեն ցանկություն են հայտնել տրամադրել իրենց նավերը փախստականների կարիքների համար: Զբոսանավերը ներգաղթյալների համար նախատեսվում է կայանել մեծ նավահանգիստներում, ինչպես օրինակ` Ստոկհոլմում, Գյոտեբորգում, Մալմյոյում և այլ քաղաքներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել