Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ Վաշինգտոնը կարող է համագործակցել Մոսկվայի և Անկարայի հետ  Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցով:

РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին Փարիզում հայտարարել է ԱՄՆ առաջնորդի` ազգային անվտանգության հարցով  փոխխորհրդական Բեն Ռոդսը:

Վերջինիս խոսքով ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ Օբաման ընդգծել է. «ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Թուրքիան, արաբական աշխարհում դաշնակիցներն ու գործընկերները, Իրանը պետք բանակցություններ վարեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել