Tert.am-ը գրում է.

Լոս Անջելեսի ոստիկանությունում հերքել են ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի հայտարարությունն այն մասին, թե նա պատիժ է կրել Կալիֆորնիա նահանգի բանտում, գրում է lenta.ru-ն։

Իրավապահ մարմինների աշխատակիցները ստուգել են 1980-ական թվականների բոլոր փաստաթղթերը: Ռեժիսորի համաձայն՝ նա այդ ժամանակ է պատիժ կրել բանտում:

«Ստուգման ընթացքում ոչ մի ապացույց չի հայտնաբերվել, որ Տարանտինոն ազատազրկման մեջ է եղել»,- նշել են ոստիկանությունում:

Միակ բանը, որ ոստիկաններին հաջողվել է գտնել, 871 դոլարի չափով տուգանքն է եղել, որը Տարանտինոյի անունով գրվել է 2000 թվականին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու և դատարան չներկայանալու համար: Ռեժիսորը մուծել է այդ տուգանքը։

Նշվում է, որ Տարանտինոն, ելույթ ունենալով ոստիկանական բռնության դեմ, բազմիցս հայտարարել է, որ բանտում է հայտնվել։ Ինչպես նշում է The Daily Mail-ը, ռեժիսորի տվյալները տարբերվում են՝ նա մի անգամ խոսել է մի ժամկետի մասին, մի անգամ պնդել, թե իրեն ազատազրկել են երեք անգամ:

Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում իրավապահների ամենամեծ արհմիության նախագահ Ջիմ Պասկոն հայտարարել է, որ իր կազմակերպությունը Տարանտինոյի համար տհաճ անակնկալ է պատրաստում: Արհմիությունը ռեժիսորի դեմ արշավ է սկսել ոստիկանական բռնության մասին նրա ելույթներից հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել