Turkish_PM_Recep_Tayyip_ErdoganԹուրքիան այլ կերպ կվարվեր, եթե իմանար, որ ինքնաթիռը ռուսական է: Դա հաստատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Եթե մեզ հայտնի լիներ, որ դա ռուսական ինքնաթիռ է, մենք Թուրքիայի սահմանի խախտումը կարգելեինք այլ ձևով»,- ասել է Էրդողանը:

Ավելի վաղ ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան մտադիր չէ ներողություն խնդրել այն բանի համար, որ թուրքական ռազմաօդային ուժերը խոցել են ռուսական ինքնաթիռը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել