1448387259_skolko-grazhdan-rossii-v-nastoVesti.ru-ի փոխանցմամբ՝ զբոսաշրջային ոլորտում Թուրքիայի հետ համագործակցությունը կասեցվելու է։ Այդ մասին այսօր հայտարարել է «Ռոստուրիզմի» ղեկավար Օլեգ Սաֆոնովը։

Նա ընդգծել է, որ ռուսական ինքնաթիռի միջադեպն ամենալուրջ ու երկարաժամկետ հետևանքները կունենա, և որ իրենք միջոցներ են ձեռնարկելու, որպեսզի արգելվեն դեպի Թուրքիա զբոսաշրջայաին ուղեգրերի վաճառքը։

Նա ընդգծել է, որ իրենք արդեն իսկ սկսել են քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ. «Զբոսաշրջային ընկերությունները լուրջ կորուստներ չեն կրի, քանի որ ներկայումս հանգստի սեզոն չէ։ Ներկա դրությամբ Թուրքիայում գտնվում է գրեթե 10.000 ռուսաստանցի, ընդ որում, նրանց մեծ մասը պետք է վերադառնա մինչև դեկտեմբերի 7-ը, իսկ մնացածը մինչև տարեվերջ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել