KremlinԿրեմլում չեն բացառում Թուրքիայից ահաբեկչական սպառնալիքը: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք Թուրքիայից գյուղատնտեսական ապրանքների մատակարարումների վերահսկողության խստացումը կապվա՞ծ է ահաբեկչական գործոնների հետ, Պեսկովը պատասխանել է. «Դա կապված է տարբեր գործոնների հետ, տարբեր գործոնների բավական լայն սպեկտրով»:

Հարցին՝ ինչպիսի՞ն է դրանում ահաբեկչական սպառնալիքի դերը, Պեսկովն այսպես է պատասխանել. «Ահաբեկչական սպառնալիքի դերը, անխոս, չի կարելի բացառել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել