Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն Փարիզում168.am-ը գրում է.

Փարիզում պլանավորվում է կազմակերպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողաբի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, գրում են թուրքական լրատվամիջոցները:

Երկրորդ հանդիպումը տեղի կունենա կլիմայի փոփոխության գագաթաժողովի շրջանակում, որը կանցկացվի Փարիզում:
Տեղեկության համաձայն՝ երկու երկրների նախագահները կհանդիպեն, սակայն ոչ «դեմ առ դեմ» ձևաչափով:

Նշենք, որ Կլիմայի փոփոխության գագաթաժողովում, որը կկայանա նոյեմբերի 30-ին, սպասվում է 147 երկրի պետությունների ու կառավարությունների ղեկավարների մասնակցություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել