«Ժողովուրդ»–ը տեղեկացավ որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է քննել արդեն 2008 թվականի Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների մասին գանգատները, որոնք ներկայացրել են ընդդիմադիր գործիչները, «Հայ ազգային կոնգրեսը»։ Ինչպես հայտնի Է՝ ՄԻԵԴ ուղարկված գործերի մեծ մասում մեջբերումներ են արված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցից, որտեղ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը բավականին կոշտ գնահատականներ է տվել գործող իշխանության գործելաոճին։

Եվ հիմա Արմեն Հարությունյանը ՀՀ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր է. ի՞նչ է պատրաստվում անել Մարտի 1-ի գործերի քննության ժամանակ։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ՄԻԵԴ դատավոր Արմեն Հարությունյանը պատասխանեց. «Ես ինքնաբացարկ կհայտնեմ և որպես դատավոր չեմ մասնակցի այդ գործերի քննությանը, քանզի պրոֆեսիոնալ մասնակցություն եմ ունեցել այդ գործընթացներին»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել