Tert.am-ը գրում է.

Բազմաթիվ հետազոտություններ են կատարվել` բացահայտելու կոկոսի յուղի և նյութափոխանակության ու քաշի նվազման միջև կապը:  Ինչպես գրում է Healthy food team-ը`արդյունքները ցույց են տվել, որ այն դրական ազդեցություն ունի ոչ միայն նյութափոխանակության կարգավորման գործում, այլև նպաստում է վահանաձև գեղձի գործառույթների ակտիվացմանը:

Վահանաձև գեղձի գործառույթի խանգարման հիմնական  ախտանշաններն են մշտական հոգնածությունը (չնայած բավարար քնելու ժամանակին),  վատ կենտրոնացումը, հիշողության վատթարացումը, մարսողական խնդիրները, տրամադրության փոփոխությունները, ավելորդ քաշի ձեռքբերումը:

Կոկոսի յուղն ու վահանաձև գեղձի առողջությունը

Ոչ առողջ սնունդն ու արյան բարձր ճնշումը զգալի ազդեցություն են գործում  վահանաձև գեղձի աշխատանքի վրա: Վերջին մի քանի տարում ապացուցվել է, որ կոկոսի յուղը պարունակում է ավելի շատ հագեցած ճարպաթթուներ, քան որևէ այլ ոչ հիդրոգենացված յուղ: Կոկոսի յուղի պարունակության մեջ առկա  թթուները նվազեցնում են վատ խոլեստերինի մակարդակը և ավելացնում լավ խոլեստերինը:

Վահանաձև գեղձի գործառույթի վերականգնման համար օգտագործեք ավելի շատ վիտամիններ և հանքանյութեր, որոնք յոդ, երկաթ, օմեգա-3 ճարպաթթուներ և վիտամին B  են պարունակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել