Armenpress-ը գրում է․

Հավաքական անվտանգության Պայմանագրի կազմակերպության համար անընդունելի է այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Բաղրամյան» զորավարժարանում այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Մեզ համար անընդունելի է այն, որ ռմբակոծվել են Հայաստանի տարածքները, ծանր զինատեսակներ են օգտագործվել խաղաղ բնակչության դեմ: Նման դեպքերը մեզ համար բացարձակ անընդունելի են», - հայտարարեց Բորդյուժան:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաեւ ընդգծեց, որ իրենց անհանգստացնում է այն հանգամանքը, որ ՀԱՊԿ-ի խորհրդի, Կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների արտաքին գործերի նախարարների հայտարարարությունները հարեւան երկրի` Ադրբեջանի վրա որեւէ ազդեցություն չեն թողնում:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել