Առաջինից երրորդ դասարանի աշակերտների պայուսակը չպետք է լինի 2-2,5 կգ-ից ավելի.մասնագետPanorama.am-ը գրում է.

Երեխաները որպես աճող օրգանիզմ շատ զգայուն են յուրաքանչյուր ծանրաբեռնվածության նկատմամբ: Այսօր լրագրողների հետ հադիպմանն ասաց Մուրացան Համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար, բ.գ.թ. Արարատ Նազանյանը՝ անդրադառնալով, թե դպրոցահասակ երեխաները ոսկրային ու հենաշարժողական ինչպիսի խնդիրների առջև կարող են կանգնել ֆիզիկական ծարաբեռնվածության պատճառով:

«Աշակերտների համար պայուսակ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել, որ այն լինի երկու գոտինեով մեջքի հատվածում, թույլ չտալ, որ երեխան կրի միակողմանի կամ կամ միայն ձեռքով բռնելու համար նախատեսված պայուսակ»,-նշեց մասնագետը:

Նա ընդգծեց, որ առաջինից երրորդ դասարանի աշակերտների պայուսակը չպետք է կշռի 2-2,5 կգ-ից ավելի, իսկ մնացած բոլոր տարիքներում խորհորդ չի տրվում որ պայուսակի պարունակությունը լինի 5 կգ-ից ավելի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել