Past.am–ը գրում է.

Որքան էլ ժամանակներն ու մտածողությունը փոխվեն, այնուամենայնիվ, հարս-սկեսուր բարդ և լարված հարաբերությունների դեռ կարելի է հանդիպել մեր օրերում: Հաճախ հարևանի, բարեկամի ընտանեկան այս կամ այն իրավիճակները տեղի են ունենում հենց մեր աչքի առաջ, ու ակամայից չամուսնացած կամ նոր ամուսնանալ պատրաստվող շատ աղջիկների մոտ բացասական տրամադրվածություն է ձևավորվում ապագա  սկեսուր-մայրիկի հանդեպ:  

Ձեզ ենք ներկայացնում քայլեր, որոնք կօգնեն քեզ պահպանել նորմալ հարաբերություններն ու խուսափել կոնֆլիկտներից:

Ք ա յ լ 1

Դրական տրամադրվածություն- Հաճախ մեր վատ տրամադրվածությունը խանգարում է նորմալ հարաբերություններ կերտել: Պետք չէ նոր ընտանիք տեղափոխվել  սկեսուրների մասին հավանական ու անհավանական պատմություններին ականջ դնելով ու հավատալով: Ապագա սկեսուրիդ մասին աշխատիր լավը մտածել, չէ՞ որ դեռ չես ճանաչում նրան, ուրեմն ինչու՞ զուր տեղը չարանալ նրա հանդեպ:

Ք ա յ լ 2

Տարիքային տարբերություն + հարգանք - Այն, որ սկեսուրդ քեզանից տարիքով անհամեմատ մեծ է, դա դեռ չի նշանակում, որ նրան ամեն ինչ ներելի է, բայց հարգանքը մեծի հանդեպ երբեք ավելորդ չի լինում: Նախքան վիճելը, հիշիր, որ նա տարիքով արդեն մեծ է և հնարավոր է առողջական խնդիրներ ունենա վիճելուց հետո: Չարժէ չլվացած ափսեների կամ բաժակները ոչ իրենց ճիշտ տեղը դնելու պատճառով ավելորդ լարվածություն ստեղծել կամ վտանգել առողջությունը:

Ք ա յ լ 3

Անձնական տարածքի ներխուժում - Շատ  սկեսուրներ սկզբնական շրջանում չեն հարմարվում իրենց տան մեջ երկրորդ կնոջ առկայությանը: Կամ նրանց նյարդայնացնում է, որ օրը 3 անգամ չես լվանում հատակը, կամ հակառակը` ձեռք ես տալիս նրանց  սիրելի ծաղկամանին: Սրանք  մանկական կամակորության են նման, որոնք ժամանակի հետ կանցնեն: Հարկավոր է անտեսել ու տունը որոշ ժամանակ դեկորացիոն փոփոխություների չենթարկել: Իսկ անելուց առաջ էլ անպայման խորհրդակցել նրա հետ:

 Ք ա յ լ 4

Հանդուրժողականություն-  Հանդուրժող լինելն այդքան էլ հեշտ չէ, բայց, եթե սիրում ես ամուսնուդ, ապա գոնե հանուն նրա փորձիր սկեսուրիդ հետ նորմալ հարաբերություններ պահպանել: Ամուսնուդ գլուխը մի տար նրա մայրիկից անընդհատ բողոքելով:  Դա կարող է հունից հանել նրան:

Եվ վերջում` համոզված եղիր, որ ցանկացած կոնֆլիկտ կարելի է հեշտությամբ հարթել, եթե ընտանիքում տիրում է ջերմ սիրո մթնոլորտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել