Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսը երեկ պաշտոնապես ներկայացվեց որպես Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ: «Արքայական ակումբ»-ը նրա տրանսֆերի դիմաց «Մոնակո»-ին վճարեց 80 մլն եվրո՝ իրականացնելով ֆուտբոլի պատմության 4-րդ ամենաթանկարժեք տեղափոխությունը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 20 հետաքրքիր փաստ՝ Խամես Ռոդրիգեսի մասին:

Ռոդրիգեսը չի սիրում իր անունը և պահանջում է իրեն ճանաչել որպես Խամես: Նրա անունը որոշել է Ջեյմս դնել հայրը՝ ոգեշնչվելով Ջեյմս Բոնդից:

Ռոդրիգեսի հայրը եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և հանդես է եկել Կոլումբիայի երիտասարդական հավաքականի կազմում: Խամեսը շատ փոքր էր, երբ հայրը լքեց ընտանիքը՝ կնոջն ու որդուն թողնելով ծայրահեղ աղքատության մեջ: Նրա հայրն ամուսնացել է 3 անգամ և ունի 3 երեխա՝ 3 տարբեր կանանցից:

Երբ կիսապաշտպանը պայմանագիր կնքեց «Ռեալ»-ի հետ, հայրը հայտարարեց. «Դեռ մանկուց որդիս երազում էր խաղալ Իսպանիայում: Նա միշտ ձգտում է կատարելության: Հպարտանում եմ նրանով»:

Ռոդրիգեսը որոշել է ֆուտբոլիստ դառնալ ճապոնական «Ավագ Ցուբասը» ճապոնական մուլտֆիլմի շնորհիվ: Փոքրիկը ոգեշնչվել էր մուլտֆիլմի հերոսից՝ Ցուբասից, ով տեղափոխվում է… «Բարսելոնա» ու հեթ-տրիկի հեղինակ դառնում «Ռեալ»-ի դեմ խաղում:

article-2677750-1F5486BE00000578-519_634x716

Նրա ֆուտբոլային կարիերայում ամենաառանցքային դերն ունեցել է առաջին մարզիչը՝ Խուան Կարլոս Ռեստրեպոն: Նա մեծ ուշադրություն էր դարձնում Ռոդրիգեսին: Երբ կիսապաշտպանը ստորագրեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Էնվիգադո» ակումբի հետ, սկսեց մասնագետին ամսական 100.000 պեսո վճարել անհատական մարզումների համար:

Թիմի մարզումներից հետո, երբ խաղընկերները գնում էին տուն, Ռոդրիգեսը մնում էր խաղադաշտում ու մարզվում անհատական ծրագրով: Նա հատկապես մեծ ուշադրություն էր դարձնում հարվածներին ու ստանդարտ դիրքերի իրացմանը. «Նա ցանկանում էր լինել լավագույնը և պատրաստ էր աշխատել, մինչև ուժասպառ կընկներ խոտածածկին: Թիմային մարզումից հետո մարզվում էր անհատական ծրագրով, որից հետո կարող էր գնալ մարզասրահ: Նա ձգտում էր կատարելության»,- նշել է ֆուտբոլիստի մայրը՝ Պիլարը:

Խամեսն ընդամենը 14 տարեկան էր, երբ խաղաց իր ակումբի՝ կոլումբիական «Էնվիգադո»-ի մեկնարկային կազմում: 17 տարեկան հասակում նա դարձավ Արգենտինայի առաջնության պատմության ամենաերիտասարդ արտասահմանցի ֆուտբոլիստը՝ խաղալով «Բենֆիլդ»-ի կազմում:

Ռոդրիգեսի կինը Կոլումբիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Օսպինայի քույրն է՝ Դանիելա Օսպինան: 2008թ., երբ ծանոթացան Խամեսն ու Դանիելան, ֆուտբոլիստները միմյանց չէին ճանաչում:

Դանիելան հանուն Խամեսի հրաժարվել է վոլեյբոլիստուհու կարիերայից: Նա հանդես էր գալիս Կոլումբիայի երիտասարդական հավաքականում, բայց որոշեց հրաժարվել կարիերայից ու 2010թ. Ռոդրիգեսի հետ մեկնել Եվրոպա:

3226186697_1_6_oDFk1cXK

Խամեսի տեղափոխությունը Եվրոպա մեծ սթրես էր մոր համար: Ֆուտբոլիտի մայրը՝ Պիլարը, խոստովանել է, որ 3 ամիս շարունակ ամեն երեկո արտասվել է: Ռոդրիգեսն ամեն օր զանգահարել է մորը, բայց յուրաքանչյուր քարտ լիցաքավորված է եղել 2 րոպե, քանի որ այդ ժամանակ նա չուներ բավականաչափ գումար՝ ավելի երկար խոսելու համար: «Ինձ դա շատ էր օգնում: Տեղեկանում էի՝ ինչպես են գործերը, խնդրում էի լավ սնվել»,- նշել է մայրը:

Եթե Եվրոպա տեղափոխության սկզբում նա գումար չուներ նույնիսկ ձեռք բերել լիցքավորման քարտեր, ապա «Պորտու»-ում և «Մոնակո»-ում խաղալու ժամանակահատվածներում զգալի կարողություն կուտակեց: Առաջին խոշոր գումարով նա Կոլումբիայում առանձնատուն կառուցեց պապիկի և տատիկի համար, ռեստորան կառուցեց Պորտուի տուրիստական թաղամասում:

Ռոդրիգեսը բացել է «Մենք բոլոր կոլումբիացիներ ենք» բարեգործական ֆոնդ, որը կարիքավոր երեխաներին օգնում է ձեռք բերել մարզական հանդերձանք ու առաջին քայլերը կատարել ֆուտբոլում. «Ես գիտեմ՝ ինչ է նշանակում նույնիսկ չունենալ խաղակոշիկ: Ինձ համար իսկական տոն էր, երբ ունեցա առաջին խաղակոշիկս»,- նշել է ֆուտբոլիստը:

«Ռեալ»-ում Խամեսի շաբաթական աշխատավարձը կազմում է 140.000 եվրո:

Պորտուգալիա տեղափոխությունից հետո նա չդադարեցրեց ուսումը: Ռոդրիգեսն ինժեների մասնագիտություն ունի:

Նրա կուռքը եղել է Զինեդին Զիդանը:

Խամեսը լուրջ, երբեմն ինքնամփոփ երիտասարդ է: Նա չի սիրում գիշերային կյանքը. «Նա կենտրոնացած, լուրջ և պատասխանատու անձնավորություն է: Նա չի հայտնվել գեթ 1 սկանդալային պատմության կենտրոնում և իր ողջ ազատ ժամանակը նվիրում է ինձ ու փոքրիկին»,- նշել է Դանիելան:

90059_162247_1

Գոլի հեղինակ դառնալուց հետո Խամեսը համբուրում է ձեռքի դաջվածքը, որը նվիրված է իր 1 տարեկան աղջկան՝ Սալոմեային: «Երեխայի ծնունդից հետո նա շատ կենսուրախ դարձավ: Մինչ այդ չափազանց զուսպ էր ու ինքնամփոփ: Նա ասաց, որ երեխան իր կյանքի լավագույն նվերն է»,- ասել է Դանիելան:

Ռոդրիգեսի շնորհանդեսին ներկա էին 45.000 երկրպագուներ: Ընդ որում՝ 15.000 երկրպագուներ ժամանել էին Կոլումբիայից՝ ներկա լինելու իրենց ազգային հավքականի լավագույն ֆուտբոլիստներից մեկի շնորհանդեսին:

Խամեսը դարձավ «Մունդիալ-2014»-ի լավագույն ռմբարկու՝ 399 րոպեում խփելով 6 գոլ: Նա նաև 2 գոլային փոխանցում կատարեց:

Ֆլորենտինո Պերեսի առաջն խոսքերը՝ ուղղված Ռոդրիգեսին. «Վստահ եմ, որ հիշելու ես օրը, երբ եկար «Բեռնաբեո» ու ասացիր. «Ցանկանում եմ խաղալ այստեղ»: Այսօր քո երազանքն իրակացավ: Դու կրում ես մարզաշապիկ, որը կրել են Զիդանը, Ռաուլը, Կրիշտիանուն և այլք»:

635416710942499504

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել