dagens13Araratnews.am-ը գրում է.

Երեկ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին և քարտուղար Ջանի Ինֆանտինոն Մոնակոյում հանդիպել են մամուլի ներկայացուցիչների հետ։ Ռուսական «Sport Express»-ի թղթակից Ալեքսանդր Բոբրովը նշել է, որ այլ հարցերի թվում պաշտոնյան անդրադարձել է նաև «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Ադրբեջան մտնելու հավանական արգելքի վերաբերյալ հարցին։

-Հարց Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին։ Դորտմունդի «Բորուսսիան» նույն խմբում է հայտնվել ադրբեջանական «Գաբալայի» հետ։ «Բորուսսիայի» կազմում հանդես է գալիս հայ ֆուտբոլիստ Մխիթարյանը։ Ինչպիսի՞ իրավիճակում կհայտնվի նա, և ինչպե՞ս իրեն կպահի ՈւԵՖԱ-ն։

-Մենք հույս ունենք, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ իրավունք կստանա մասնակցելու մեր մրցաշարերին՝ անկախ քաղաքացիությունից և վիզա ու մուտքի թույլտվություն ստանալու անհրաժեշտությունից։ Կանենք հնարավոր ամեն բան, որ դա հենց այդպես էլ լինի,-ասել է Ինֆանտինոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել