Tert.am-ը գրում է.

Բելառուսի արդարադատության նախարարությունը սպառնացել է առանց բջջային կապի թողնել ու համացանցից օգտվելու հնարավորությունից զրկել այն քաղաքացիներին, ովքեր չեն վճարի վարկերը, ալիմենտները, տուգանքներն ու այլ պարտքերը:

Ինչպես նշում է Euromag-ը, ըստ նախարարության տվյալների՝ Բելառուսում կա 3 մլն պարտապան: Սակայն այժմ իշխանությունները նոր, ավելի արդյունավետ մեթոդ կունենան վճարումներից խուսափող քաղաքացիների վրա ազդելու համար:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Վալերի Կուլակովսկին ասել է, որ իրենք կարող են կապվել պարտապանի բջջային կապի օպերատորի հետ և պայմանավորվել տվյալ հեռախոսահամարի արգելափակման և այլ ծառայությունների մատուցման մասին:

Պաշտոնյան վստահեցրել է, որ բացի այդ, իրենք որպես պատժիչ միջոց կարող են առանց ինտերնետի թողնել չվճարող քաղաքացուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել