ՀՀ տարածքին մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ. ՍուրենյանPanorama.am-ը գրում է.

Հանրապետության տարածքում դիտվում է բարձր ջերմային ֆոն, չոր եղանակ: Հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 4-ը ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձրանալու է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նա հայտնեց, որ այդ օրերին Արարատյան դաշտում, Երևանում, Տավուշի և Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի, ոչ ծառածածկ հատվածներում՝ 41 աստիճանի: 

Ըստ նրա, Հայաստանի տարածքին մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ: Այդ օրերին գրանցվելու է խոնավության անկում, բույսերի մոտ նկատվելու է արագ ջրազրկում: Գ. Սուրենյանն ասաց, որ գյուղատնտեսներին խորհուրդ են տալիս արագացված ոռոգում կատարել, որ բույսերը չջրազրկվեն, իսկ մարդիկ խուսափան ակտիվ գործունեությունից, ժամը 13-17:00-ն արեգակի անմիջական ճառագայթներից, ընդունեն շատ հեղուկներ, այլապես մարդու օրգանիզմն ընկնում է սթրեսի մեջ, զգացողությունը վատանում է: 

Գ. Սուրենյանն ասաց, այս օրերին երեկոյան ժամերին դիտվող քամիներն հուլիսի 31-ից դադարելու են, երեկոյան ժամերին բարձր ջերմային ֆոնը պահպանվելու է. եթե այս օրերին ժամը 19:00-22:00-ն գրանցվում է 28-30 աստիճան տաքություն, հուլիսի 31-ից կգրանցվի 34-35 աստիճան տաքություն, ինչը բարձր ջերմաստիճան է այդ ժամերի համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել