Jason-Falbo-665x385ԱՄՆ-ում խոտ հնձողը դատապարտվել է հնձիչ մեքենայով 9 բադերի կանխամտածված սպանության համար՝ գրում է The Independent-ը:

24-ամյա այգեպան Ջեյսոն Սքոթ Ֆելբոն մայիսի 2-ին սպանել է մի քանի փոքրիկ բադերի, երբ Ֆլորիդա նահանգի Պալմ Բիչ շրջանի Վելինգթոն քաղաքում կտրում էր գազոնները:

Միջադեպի մասին ոստիկանությանն ու կենդանիների նկատմամբ վերաբերմունքի վերահսկման ծառայությանը հայտնել է տեղի բնակիչ Բոյդ Յենթչի ընտանիքը:

Յենթչի խոսքով՝ ինքն ու իր հարազատները կերակրել են բադին և նրա 11 ձագերին, իսկ այգեպանը հարձակվել է թռչունների վրա: Տղամարդն ասել է, որ փորձել է խելքի բերել Ֆելբոյին, սակայն նա միայն ժպտացել է և հնձիչ մեքենայով ավելի շատ բադերի սպանել:

Մայր բադին և ևս 4 փոքրիկ բադի հաջողվել է փախչել այդտեղից: Նրանք հասել են մոտակա լճակ, որտեղ 2-ը սատկել են ստացված վնասվածքներից։

Այգեպանի խոսքով՝ բադերը հայտնվել են իր ճանապարհին, իսկ ինքն ուղղակի շարունակել է իր աշխատանքը:

Նա դատապարտվել է 1 տարվա ազատազրկման և ևս 2 տարվա պայմանական պատժաժամկետի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել