cleopatraAraratnews.am-ը գրում է.

2121Եգիպտոսի տիրուհի Կլեոպատրայի գեղեցկության գաղտնիքներն արդեն վաղուց բացահայտված են։ Առաջարկում ենք տեղեկանալ, թե ինչպես էր Կլեոպատրային հաջողվում մշտապես հմայիչ տեսք ունենալ։

Կաթով վաննաներ

Մինչեւ կաթով վաննա ընդունելը, Կլեոպատրան դեմքին ծովի աղով եւ սերուցքով պատրաստված հատուկ սկրաբ էր քսում։ Ջրի փոխարեն նա լցնում էր էշի կաթ, նուշի յուղ եւ մեղր։ Կաթի ջերմաստիճանը համապատասխանում էր մարմնի ջերմաստիճանին՝ 37աստիճանից ոչ բարձր։ Վաննան ընդունում էր մոտ 20 րոպե՝ ոչ ավելի։

Դիմակներ

Հայտնի է, որ Եգիպտոսի տիրուհին հատուկ դիմակներ էր օգատգործում։ Օրինակ՝ կովի կաթը նա խառնում էր մեղրով եւ քսում իր դեմքին։ Ի դեպ, այս դիմակը կիրառելի է մաշկի ցանկացած տեսակի դեպքում։

Մեկ այլ օրինակ. երկու ճաշի գդալ կոսմետիկ կավը պետք է խառնել նույնքան կաթի մեջ՝ ավելացնելով մեկ թեյի գդալ կիտրոնի հյութ եւ մեկ ճաշի գդալ մեղր։Դիմակը պատրաստ է։ Այն պետք է թողնել մոտ 20 րոպե եւ լվանալ տաք ջրով։

Մազերի խնամք

Պատմաբանները պնդում են, որ Կլեոպատրան իր վարսերը լվանում էր միայն ձվի դեղնուցով պատրաստված փրփուրով։ Բացի դրանից կայսրուհին օգատգործում էր նաեւ եղինջով, կռատուկի արմատներով եւ գայլուկի կոներով պատրաստված թուրմեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել