11Քիմ Քարդաշյանը սպասում է երկրորդ երեխային: Նա հայտարարել է, որ չի դիմում բոտոքսի կամ գեղեցկացնող ներարկումների` ապագա որդուն չվնասելու համար:

«Ոչ, իհարկե, ես չ եմ օգտագործում բոտոքս կամ ներարկումներ հղիության ընթացքում` ինչպես դա պնդում են շատ պարբերականներ: Իրականում իսկապես պետք է անառողջ մարդ լինել, որպեսզի սեփական երեխայիդ նման վտանգի ենթարկես: Ցանկացած հղի կին կամ այնպիսին, որը գիրացել է, գիտի, որ դեմքն արմատապես փոխվում է: Քիթն է մեծանում, այտերն են մեծանում, իսկ շուրթերն ուռչում են: Խնդիրը սովորական դիմահարդարման միջոցով միշտ անթերի տեսք ունենալն է: Եվ մենք նման գաղտնիքներով կկիսվենք KimKadashianWest.com-ում»,- Instagram-ի իր էջում գրել է Քիմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել