754360789474968ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Զիբգնև Բժեզինսկին Spiegel պարբերականի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստաանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադոլֆ Հիտլերի ընդհանուր գծերի մասին: Ռուսաստանի նախագահի վտանգավոր բնավորության գծերից մեկը քաղաքագետը համարել է հարստությամբ հետաքրքրված լինելը:

«Ես կարծում եմ, որ կան որոշ ընդհանուր գծեր, սակայն կան նաև հստակ տարբերություններ: Հիտլերը երբեք հետաքրքրված չի եղել այն բանում, որ անձամբ շատ փող ունենա: Պուտինն էլ հարստանալով հետաքրքված է»,- ասել է Բժեզինսկին:

Նա նշել է, որ հարստություն կուտակելու ձգտումը «կայունացնում» և «սառեցնում է» Ռուսաստանի նախագահի կրքերը: «Բայց ամենավտանգավոր այն է, որ նա խաղացող է»,- ընդգծել է Բժեզինսկին:

Ըստ նրա` Պուտինն օժտված է «բնազդային խորամանկությամբ» և փորձով: Ի զարմանս Բժեզինսկու` Պուտինը «գրեթե գիտակցաբար իր դեմ տրամադրեց հարևան երկրի ավելի քան 40 միլիոնանոց բնակչությանը. Որը մինչև վերջերս Ռուսաստանի նկատմամբ թշնամանք չէր ցուցաբերում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել