168.am-ը գրում է.
Lenta.ru-ի փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Բելգիայում ու Լյուքսեմբուրգում Ուկրաինայի դեսպանի և ՆԱՏՕ-ում Ուկրաինայի առաքելության ղեկավարի պաշտոններից հեռացրել է Իգոր Դոլգովին:
Հրամանը հրաարակվել է մայիսի 29-ին, նախագահ Պյոտր Պորոշենկոյի պաշտոնական կայքում: Դրանում դեռ չկա տեղեկություն, թե ով է փոխարինելու Դոլգովին այդ պաաշտոններում:
Ընդգծվում է, որ Ուկրաինայի ու ՆԱՏՕ-ի փոխհարաբերությունները վերջին ամիսներին գտնվում են Կիևի ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, ՆԱՏՕ-ին անդամակցելն ու ինտեգրվելը նշված են եղել երկրի ազգային անվտանգության ռազմավարական հիմնական նպատակների թվում:
Պորոշենկոն կարևորում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը և խոստացել է հանրաքվե անցկացնել այդ կապակցությամբ:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2015/05/30/496854.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել