Tert.am-ը գրում է.

ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Գագիկ Մելիքյանը, Վահրամ Մկրտչյանը  օրենքի նախագիծ են  հեղինակել «Սահմանադրական դատարանի» մասին օրենքում փոփոխությունների մասին, ըստ որոնց՝ եթե փորձագետն անհարգելի պատճառով չի ներկայացել Սահմանադրական դատարանի նիստին, ապա նիստը նախագահողն իրավունք ունի կարգադրել նրան հարկադիր բերման ենթարկել:

Օրինագիծը ներառված է ԱԺ կայքի «Նախագծեր» -ի «Օրակարգում դեռ չընդգրկված նախագծեր» բաժնում:

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում առկա հակասությունները վերացնելու անհրաժեշտությամբ։


«Դատական տուգանք կիրառելու մասին որոշումը ենթակա է հարկադիր կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով, սակայն  համապատասխան լիազորություն նախատեսված չէ:

Նույն խումբը մեկ այլ նախագծով նախատեսում է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում «ակնհայտ կեղծ» բառերը փոխարինել «սուտ» բառով՝ դարձյալ հակասությունների պատճառով։

Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսված ոչ թե՝ ակնհայտ կեղծ ցուցմունք, այլ՝ սուտ ցուցմունք տալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել