«Forbes». Արևմուտքի հանդեպ սերը չմիավորեց ուկրաինացիներինPanorama.am-ը գրում է.

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկ երկրում ընթացող սեփականաշնորհման գործընթացի ֆոնի վրա կազմակերպում է պետական գույքի «շտապ վաճառք»` ցանկանալով որ այդ գործընթացին ակտիվ մասնակցություն ցուցաբերեն ամերիկյան ընկերությունները:«Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ` Ուկրաինային նվիրված իր հեղինակային հոդվածում այս մասին գրում է «Forbes» ամսագրի վերլուծաբան Քեննեթ Ռափոզան: 

Ավելի վաղ Ուկրաինայի կառավարության ղեկավարը հանդիպել է ԱՄՆ Սենատի ամերիկա-ուկրաինական բարեկամական խմբի ղեկավար սենատոր Ռիչարդ Դուրբինի հետ` կոչ անելով ամերիկացի գործընկերներին ակտիվորեն օգտվել այն ներդրումային հնարավորություններից, որոնք ընձեռում է Ուկրանիայում, մասնավորապես, էներգետիկ ոլորտում ծավալվող սեփանաշնորհման գործընթացը: 

Հոդվածագիրը նշում է, որ ներկա պահին Ուկրաինան մշտապես գտնվում է «ռազմական պատրաստության» պայմաներում: Եվրամայդանի արդյունքում երկիրը «հեռացավ» Ռուսաստանի ազդեցության գոտուց և «հայտնվեց» ԵՄ-ի և ԱՄՆ-ի «նուրբ գրկում»: Այնուհանդերձ, Արևմուտքի հանդեպ սերը ամենևին չմիավորեց ուկրաինացիներին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել