karenAraratnews.am-ը գրում է.

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում ոլորտ առ ոլորտ ներկայացրեց ու տեղեկացրեց, թե բյուջեից տրամադրված միջոցներն ինչպես են ծախսվել: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացվեց նաև տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումները:

« Մարզային երեք գրասենյակներ են բացվել անցած տարվա ընթացքում, ունենք17 աշխատող, որից  6-ըˋ մարզերում, 11-ըˋ մայրաքաղաքում»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանն ու ավելացրեց.- «Ունեցել ենք նաև տեղեկատվական կապրերի համար բյուջե, որի համար ստացել ենք  25 մլն դրամ, այս դեպքում, միանշանակ, կարող եմ ասելˋ գումարը շատ սահմանափակ է»:

Կարեն Անդրեասյանը նշեց նաև, որ  պետությունից ավելի շատ միջոցներ տրամադրվել է, չեն ուզել և չեն պատրաստվում ուզել, սակայն դա չի նշանակումˋ անհրաժեշտությունը չկա. «Պարզապես մենք հասկանում ենք, որ պետությունն ու բազմաթիվ այլ ոլորոտներ ևս շատ կարիքներ ունեն»:

Մարդու իրավունքների պաշտպանը մի բան ևս շեշտեցˋ իրենք հրաժարվում են տարբեր դրամաշնորհներից:

«Ես հրաժարվել եմ դրամաշնորհներից, քանզի այն շահարակումների առիթ է տալիս։ Բայց ՄԻՊ-ը համագործակցում է բազմաթիվ ՀԿ-ներ հետ, որոնց առաքելության մեջ մտնում է աշխատել դրամաշանորհներով, նրանք հայթայթում են տարբեր ռեսուրսներ, ու քանզի մեր նպատակը համապատասխանում է, նրանք ապահովում են նյութականը, իսկ մենք ստանում ենք արդյուքները։ Կարծում եմ ՝ համագարծակացության առավելություններից է նաև այն, որ մրցակացություն չի լինում ՀԿ-ների և ՄԻՊ-ի միջև»,- ասաց պարոն Անդրեասյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել