Wedding.am-ը գրում է.

Բոլոր ազգերն էլ ունեն իրենց բնորոշ անսովոր և տարօրինակ, ոմանց համար ընդունելի, իսկ ոմանց համար էլ ոչ ընդունելի ավանդույթները: Wedding.am-ը ներկայացնում է իսլամական աշխարհի ավանդույթները` ներկայացնելով հարսանեկան առաջին գիշերվա հետ կապված հետաքրքիր մանրամասներ:

Ըստ իսլամական խիստ կանոնների, որոնք գրված են Շարիաթում (իսլամի կրոնական և իրավական նորմերի ժողովածու), նորապսակները, ովքեր, որպես կանոն, ամուսնությունից առաջ այնքան էլ ծանոթ չեն լինում միմյանց, պետք է անցկացնեն իրենց հարսանեկան գիշերը` հետևելով հատուկ արարողակարգի:

Ամուսինն առաջին գիշերը պետք է իր կնոջը վերաբերվի մեծ հոգատարությամբ և սիրով, որպեսզի այս կերպ նա կարողանա ավելի հեշտությամբ տանել հանդիպող «անկողնային դժվարությունները»:

qGsl8SKa-FU

Այս իրավիճակը, իհարկե, բերում է որոշակի անհարմարությունների: Սակայն անկախ ոչ հաճելի պահերից, հարսնացուն պետք է դրսևորի համեստություն և հեզություն` որպես իսլամի վառ հետևորդ:

Բնականաբար, փեսացուն իր ուսերին պետք է վերցնի ողջ պատասխանատվությունը` հաճելի և անսպասելի պահերով հարսանեկան առաջին գիշերն անմոռաց դարձնելու համար:

Ողջունելի է համարվում նաև, որ այս գիշերը նորապսակները պարզապես զրուցեն, միմյանց ավելի լավ ճանաչելու համար: Միևնույն ժամանակ, կնոջն արգելված է, անկախ արդարացված պատճառներից, ցույց տալ իր սառնությունն ու անտարբերությունը:

KKTi9-50xQE

Ըստ ավանդույթի` փեսան, ով այդքան էլ լավ չի ճանաչում հարսնացուին, այդ հիշարժան գիշերվա «սառույցը հալեցնելու» համար, պետք է ձեռքը դնի կնոջ ճակատին և արտասանի հետևյալ խոսքերը. «Թող Ալլահը վկա լինի և մեզ արժանի դարձնի միմյանց համար»:

Ասում են` այս խոսքերից հետ հարսնացուն հոգեկան և ֆիզիկական ձգողականություն է զգում դեպի իր ամուսինը…

Այս ամենից հետո նորապսակները միասին իրականացնում են երկու այլ ծիսական աղոթքներ, այնուհետև ամուսինը կարդում է հատուկ աղոթք՝ խնդրելով Ալլահին օրհնել իրեն և իր սիրելիին, որպեսզի ունենան խաղաղ ընտանեկան կյանք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել