Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության մինչ հիմնական օրակարգի հաստատումը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից հետաքրքրվեց, թե վերջին շրջանում գազալցակայաններում տեղի ունեցող պայթյունների հետ կապված ինչ ուսումնասիրություններ ու նախաձեռնություններ են իրականացրել։

Նախարարը պատասխանեց երեկ Արմավիրի մարզում գտնվող գազալցակայանը, որտեղ պայթյուն է տեղի ունեցել, վեց ամիս առաջ տուգանվել է  1 մլն դրամով, հայտնաբերվել են բազմաթիվ թերություններ, որոնք ընկերությունը պետք է վերացներ, սակայն չի արել։

«Ես երեկ հանձնարարել եմ, որ բոլոր գազալցակայանների հետ տարվող աշխատանքները ակտիվացնեն, որ ես Ձեզ ներկայացնեմ՝ ինչ իրավիճակ է այնտեղ, բոլոր թերությունները Ձեզ անձամբ կզեկուցեմ, եթե կարիքը լինի դրանց շահագործումները կդադարեցնենք»,-ասաց նա։

Վարչապետն իր հերթին հանձնարարեց. «Ես հանձնարարում եմ անվտանգության ռեժիմները խիստ վերահսկել, դա շատ կարևոր է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել