Tert.am-ը գրում է.

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող գազալցակայանում  պայթյունից  տուժած  Հակոբ Հակոբյանի որդու, եղբորորդու և մյուս հիվանդների վիճակը կայուն է:  Այս մասին Tert.am-ին հայտնեցին «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի» անզգայացման և վերակենդանացման բաժանմունքից: 

Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանի որդու վիճակըծանր էր  գնահատվում`  մարմնի 40 տոկոս այրվածք,  իսկ եղբորորդու վիճակը ծայրահեղ ծանր՝ մոտ 86 տոկոս այրվածք:

Հակոբ Հակոբյանի ազգականն էլ հայտնեց, որ  երեկ վիրահատության անհրաժեշտության չի եղել. «Երեխաների վիճակը նորմալ է, վիրահատության անհրաժեշտություն չեղավ:  Հակոբ Հակոբյանը գնացել է երեխու մոտ»:

Հիշեցնենք նաև, որ երեկ շուրջ 300 հոգի տուժածների համար արյուն են  հանձնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել