Tert.am-ը գրում է.
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող գազալցակայանում պայթյունից տուժած Հակոբ Հակոբյանի որդու, եղբորորդու և մյուս հիվանդների վիճակը կայուն է: Այս մասին Tert.am-ին հայտնեցին «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի» անզգայացման և վերակենդանացման բաժանմունքից:
Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանի որդու վիճակըծանր էր գնահատվում` մարմնի 40 տոկոս այրվածք, իսկ եղբորորդու վիճակը ծայրահեղ ծանր՝ մոտ 86 տոկոս այրվածք:
Հակոբ Հակոբյանի ազգականն էլ հայտնեց, որ երեկ վիրահատության անհրաժեշտության չի եղել. «Երեխաների վիճակը նորմալ է, վիրահատության անհրաժեշտություն չեղավ: Հակոբ Հակոբյանը գնացել է երեխու մոտ»:
Հիշեցնենք նաև, որ երեկ շուրջ 300 հոգի տուժածների համար արյուն են հանձնել: