Ոչ մեկը չհասկացավ դա բեմադրված, թե իրական համբույր էր.Արփի Գաբրիելյան (տեսանյութ)

Life.panorama.am-ը գրում է.

Երեկ՝ մայիսի 22-ին, Մոսկվա կինոթատրոնում կայացավ   «Սկոտչ & Whiskey»   գեղարֆեստական ֆիլմի փակ պրեմիերան: Life.panorama.am-ի հետ զրույցում  դերասանուհի Արփի Գաբրիելյանը, ով այս ֆիլմի հերոսներից է, կիսվեց իր տպավորություններով և պատմեց արձագանքների մասին:

«Նախ պետք է շեշտեմ, որ ինձ համար շատ հաճելի էր աշխատել ռեժիսոր Արշո Հարությունյանի հետ: Նա իսկապես շատ լավ մասնագետ է, նա գիտի դերասանի հետ ճիշտ աշխատելու հմտությունները: Ես շատ ուրախ եմ և ևս մեկ անգամ շնորհակալ եմ այն բոլոր հանգամանքներին, որի արդյունքում ես հանդիպեցի Արշոյին և նկարահանվեցի «Սկոտչ & Whiskey» ֆիլմում,- նշեց նա ու հավելեց,- իսկ ինչ վերաբերվում է ֆիլմին, կասեմ, որ սա այն ֆիլմը չէ, որ մարդիկ կգնան ու միայն կծիծաղեն, այն շատ ճաշակով, գրագետ և ամեն ինչը չափի մեջ արված գործ է: Երեկ շատ լարված և հուզված վիճակ էր, բայց կարծում եմ, որ այս ֆիլմը որոշ առումով հասավ իր նպատակին: Ուզում եմ շեշտել, որ այն միայն կատագերկություն չէ, սա դրամա է, որը շոշափում է ընտանեկան և սոցիալական խնդիրներ, հույս ունեմ որ այն կօգնի շատ ընտանիքների, որպեսզի նրանք չկորցնեն ամենաթանկը, որ ունեն, բաժանվել ցանկացող զոււյգերին այն կհորդորի, որ ևս մեկ անգամ վերանայեն իրենց հարաբերությունները և հասկանան, որ խնդիրների արդյունքում սերը չի մեռնում և պետք է այն վերստին արթնացնես քո մեջ: Այս առումով հատկապես ֆիլմի սկզբում շատ կարևոր դիալոգներ կան, ես իսկապես հույս ունեմ, որ այն ոչ միայն հաճելի ուրախ տրամադրություն կհաղորդի մարդկանց, այլ նաև կօգնի շատ ընտանիքների»:

Խոսելով արդեն հնչած արձագանքնեից՝ դերասանուհին նկատեց. «Թող անհամեստություն չլինի, բայց ֆիլմը իր ասելիքով, դերասանական, օպերատրական և ռեժիսորական աշխատանքով արժանի էր լավ արձագանքների: Իհարկե դրական խոսքերը շատ-շատ էին, բայց ես ուրախ եմ, որ ունեմ այնպիսի ընկերներ, ովքեր դրական խոսքերի կողքին նաև կարողացան մատնանշել այն բացթողումենրը, որոնք եղել են, դա ինձ համար նորմալ է: Կոնկրետ ես այն մարդկանցից եմ, ովքեր անգամ ավելի են ուրախանում նման խոսքերից, քան տխրում, քանի որ այդպես ես շատ բան եմ սովորում»: Արփին զրույցի ընթացքում նշեց նաև, որ այս ֆիլմի միջոցով շատ բան է սովորել. «Ես շատ ուրախ եմ,. որ աշխատեցի այնպիսի պրոֆեսիոնալ դերասանների հետ, ովքեր մեր իրականության ամենակայացած երիտասարդ դերասանների շարքում են, որոնցից շատ բան ունեմ սովորելու: Հատկապես, երբ նրանց հետ Միացյալ Նահանգներում խաղում էի այս նույն ֆիլմի ներկայացմանը, հասկացա, որ շատ բան եմ իրենցից քաղում: Առհասարակ, անկախ նրանից, թե ում հետ եմ աշխատում, ես մշտապես փորձում եմ բոլորից ինչ-որ նոր բան սովորել, ես էլ ուրախ կլինեմ, որ մի փոքր բան էլ ես անեմ: «Սկոտչ & Whiskey»-ի ֆիլմի նկարահանմ,ան հետ կապված պետք է ասեմ, որ հավաքված էր շատ պրոֆեսիոնալ անձնակազմ: Օպերատոր Սուրեն Թադևոսյանի հետ այսուհետ կարող եմ աչքերս փակ աշխատել, նույնը կասեմ և Արշո Հարությունյանի մասին, նա իսկապես առանց ամբիցիաների ռեժիսոր է, ինչը մեր օրերում շատ կարևոր է»,-ը ընդգծեց դերասանուհին:

«Սկոտչ & Whiskey»-ի ֆիլմի՝ մինչ էկրաններ բարձրանալը արդեն շատերը սկսեցին քննարկել ֆիլմում Արփի Գաբրիելյանի և Սոս Ջանիբեկյանի համբույրի տեսարանը, այս առումով Արփին նշեց. «Եթե անկեղծ ասեմ, մենք իսկզբանե ռեժիսորի հետ որոշեցինք, որ չենք քննարկելու և խոսելու այդ թեմայով: Երեկ ոչ մեկը չհասկացավ դա բեմադրված, թե իրական համբույր էր, իսկ դա խոսում է պրոֆեսիոնալ աշխատանքի մասին, շատ ճիշտ ստացված տեսարան է: Ինչ վերաբերվում է դերասանուհու համար համարձակ դերերին, ապա, կարծում եմ, ճիշտ չէ փախչել նման դերերից, եթե այդ ամենը ճիշտ է մատուցվում և արդարացված է: Այնսինքն՝ ես չեմ ընդունում կոմերցիայի համար ուղղակի նման տեսարաններ նկարահանելը, բայց երբ դա արդարացված է և ֆիլմին համահունչ, ապա հրաժարվել նման դերերից՝ սխալ է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել