11111111111111111111Galatv.am-ը գրում է․

Եթե դուք մտածում եք, որ բահերով փող դիզելը միայն վարդագույն երազանք է, ապա սխալվում եք: Աշխարհում կա այնպիսի մի վայր, որտեղ դա մարդու ամենօրյա զբաղմունքն է, թեեւ նրանց հարուստ համարել չի կարելի: Սա այն դեպքն է, երբ քանակը որակի հետ ընդհանրապես կապ չունի:

Սա Սոմալիի Խարգեյսա քաղաքի շուկաներից մեկն է: Այն տարբերվում է մյուսներից նրանով, որ այստեղ վաճառում են… փող, շատ փող, ինչը տեղափոխում են գրկած կամ շալակած՝ արկղերով ու պարկերով:

Տեղական արժույթը՝ սոմալիական շիլլինգը գրեթե արժեք չունի համաշխարհային շուկայում:

2222222222222Սոմալիական 9.000 շիլլինգի դիմաց վճարում են ընդամենը 1 ԱՄՆ դոլար:

6666666666666666666Փողերը շուկա են բերում քարշասայլակներով, պահում են զամբյուղների, պարկերի եւ արկղերի մեջ, կամ ուղղակի դարսում են գետնի վրա:

33333333333333Այստեղ չկան բանկոմատներ, բանկեր, ֆինանսական հաստատություններ. ամեն ինչ տեղի է ունենում բաց երկնքի տակ:

555555555555555Սնունդ գնելու համար բնակիչները ստիպված են արկղերով փող ունենալ իրենց հետ: Մեկ հաց գնելու համար ստիպված կլինես մի քանի փաթեթ շիլլինգ տանել շուկա:

888888888888888888Սոմալին մինչ օրս համարվում է ոչ միայն Աֆրիկա մայրցամաքի, այլ ամբողջ աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը:

44444444444444444Այս երկրում ամենաթանկարժեք արժույթը ոչ թե դրամական միավորն է, այլ ուղտը: Հենց այդ չորքոտանու քանակով է որոշվում, թե ինչքան է հարուստ մարդը:  7777777777777777777

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել