Tert.am-ը գրում է.

Keeping up With Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը Facebook սոցկայքի իր անձնական էջում հրապարակել է աշխարհի ամենաթանկ զգեստներից մեկի լուսանկարները:

Թխահեր գեղեցկուհին կրում է թանկարժեք ադամանդներով ու գոհարներով պատված զգեստ, որը պատկանում է հեղինակավոր Balmain նորաձևության տանը:

Քարդաշյանը նշել է, որ ճերմակ մինին իր զգեստապահարանի ամենասիրելի զգեստներից է, որն առաջին անգամ աստղը կրել է 1 տարի առաջ Փարիզում` նախաամուսնական խնջույքի ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել