Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Որոշ մարդիկ ցանկացած իրադարձության մեջ փնտրում են այնպիսի դետալներ, մանրամասներ, որոնք հնարավորություն կտան բացականչելու ՝ «վայ, խայտառակ եղանք», «բա որ ասում էի», «ուրիշ էլ ինչ էիք սպասում»: Նման մտասևեռվածության պատճառը կարող է լինել ոչ միայն քաղաքական շահագրգռվածությունը, այլև պարզապես ծանր բնավորությունը: Իսկ «տեղեկատվական առիթն» այնքան էլ էական չէ՝ թեկուզ ապրիլի 24-ի հետ կապված միջոցառումները:

Եթե ինչ-որ բանից դժգոհելու կարիք ունես, ապա անպայման առիթ կգտնես: Օրինակ՝ երեկ Ծիծեռնակաբերդում ելույթ ունեցող նախագահները «այն չեն ասել», ինչը մենք ուզում էինք լսել: Հավանաբար, այդպես մտածողներն ակնկալում էին, որ Պուտինը կամ Օլանդն ասեին՝ Արևմտյան Հայաստանը ձերն է, հայեր ջան, գնացեք վերցրեք: Պարզ չէ՞, որ ցանկացած պետության ղեկավար խոսում է իր երկրի ազգային շահերից ելնելով, և որ թեմայով էլ արտահայտվի, հնչեցնում է այն ուղերձները, որոնք, իր կարծիքով, համապատասխանում են այդ շահերին»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել