5 օրում կորցրեք 3 կիլոգրամ այս բաղադրատոմսի շնորհիվ168.am-ը գրում է.

Եթե ցանկանում եք կարճ ժամանակահատվածում մի քանի կիլոգրամ կորցնել՝ առանց սովամահ լինելու, ապա ձեզ անհրաժեշտ է այս հրաշք ըմպելիքը: Սա այն ըմպելիքն է, որը կօգնի այն ժամանակ, երբ դրա կարիքն ամենից շատ ունեք:

Բաղադրություն

Մեկ փունջ մաղադանոս

1 կիտրոն

1բաժակ ջուր

Պատրաստման եղանակը

Մանր կտրատեք մաղադանոսը, լավ կլինի, եթե բլենդերով մանրացնեք: Ավելացրեք կիտրոնի հյութը և մեկ բաժակ ջուր: Չափաքանակը Առավոտյան ուտելուց առաջ խմեք այս հյութը 5 օր շարունակ, այնուհետև 10 օր դադար տվեք: Այս ըմպելիքը կօգնի այրել ավելորդ կալորիաները և օրգանիզմը կսնուցի վիտամիններով ու հանքանյութերով:

Բացի այդ, մաղադանոսը լավացնում է մարսողությունը և օգնում օրգանիզմին հեռացնել կուտակված հեղուկը, որը մեզ սովորականից ավելի գեր տեսք է տալիս: 5 օրվա ընթացքում կարող եք կորցնել 3 կգ, իհարկե, եթե այս ըմպելիքը համադրեք որոշ կարդիովարժությունների հետ:

Եթե ձեզ դուր չի գալիս համը, ջրի փոխարեն ավելացրեք կանաչ թեյ: Կանաչ թեյով խառնուրդը խմեք կեսօրին, իսկ ջրով խառնուրդը՝ առավոտյան: Արդյունքը շուտով ակնհայտ կլինի: Հիշեք, որ այս ըմպելիքը չի այրի ավելորդ կալորիաները, եթե օրվա ընթացքում մեծ քանակությամբ սնունդ ստանաք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել